September 18

«Ես»

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Continue reading

September 18

 Թվերի կցագրումը աջից կամ ձախից(մաս 3․)

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։
    414-14=400
    Դա ճիշտ է ցանկացած երկնիշ թվի դեպքում:
  2.  Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։
    5987-987=5000
    Դա ճիշտ է ցանկացած եռանիշ թվի դեպքում:
  3. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։
    93.459-3459=90.000
    Դա ճիշտ է ցանկացած քառանիշ թվի դեպքում:
  4. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։
    4357-357=4000
    Դա ճիշտ է ցանկացած եռանիշ թվի դեպքում:
  5. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 8 թվանշանը։
    88.973-8973=80.000
    Դա ճիշտ է ցանկացած քառանիշ թվի դեպքում:
  6. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 7 թվանշանը։
    758.123-58.123=700.000
    Դա ճիշտ է ցանկացած հնգանիշ թվի դեպքում:
  7. Նարեկը  Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ  թիվ, այդ  թվին  ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել   մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին  պարզ էր։ Ո՞րն էր  արդյունքը։
    559-59=500
    Դա ճիշտ է ցանկացած երկնիշ թվի դեպքում:
  8. Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    1213-21=1192
  9.  Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    435-3=432
  10. 87 թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    687-87=600
  11. 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    5695-569=5126
  12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ 5 առաջադրանք։
    1. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 7 թվանշանը։
    787.456-87.456=700.000
    2.Տրված 32 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 5: Ստացված թվից հանել տրված  թիվը։
    5323-32=5291
    3. Տրված 9 թվին աջից կցագրել 8, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    798-9=789
    4.78 թվին ձախից կցագրել են 9 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    978-78=900
    5.369-ին ձախից կցագրել են 9 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    9369-369=9000
  13. «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում գտեք տեղեկություն բնական թվերի, արաբական թվերի և հռոմեկական թվերի մասին: Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով:
    Բնական թվեր ( լատ.՝ naturalis «բնական») – թվեր, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելու համար (օրինակ ՝ 1, 2, 3, 4,… ): Աճման կարգով բոլոր բնական թվերի հաջորդականությունը կոչվում է բնական շարք : Այն թվերը, որոնցով կարելի է առարկաներ հաշվել կոչվում են բնական թվեր։Բնական թվերի բազմությունն անվերջ է, քանի որ ցանկացած բնական n թվի համար կա ավելի մեծ թիվ։ Բացասական և ոչ ամբողջ թվերը բնական չեն համարվում։ Արաբական թվեր, ինչպես նաև՝ հինդու-արաբական թվեր կամ հնդարաբական թվեր տասական թվային համակարգ, որն ունի հետևյալ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Սա հիմնված է հնդարաբական թվային համակարգի վրա և ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում։ Նրանում թվերը բաղկացած են թվանշաններից, որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում։ Զրոյի ներմուծումը, որն առաջ էր քաշվել դեռևս հնդիկ մաթեմատիկոսների կողմից 500 թվականին, ի կատար են ածում արաբները։ Դա ավելի է հեշտացնում հաշվողական համակարգը, և հնարավորություն է տալիս բավարարվել տասը թվանշաններով։
    Հռոմեական թվերի համակարգը ոչ դիրքային հաշվարկման համակարգ է։ Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2=7, CM=-100+1000=900 և այլն։
    Տասնորդական հաշվարկման համակարգից հռոմեականի տարբերություններից մեկն այն է, որ տասնորդական համակարգում թվերի մեծացմանը զուգահեռ աճում է դրանք արտահայտող թվանշանների քանակը՝ միանիշ, երկնիշ, եռանիշ և այլն, իսկ հռոմեական համակարգում այդպես չէ։ Օրինակ՝ քառանիշ 2015 թիվը հռոմեական թվանշաններով գրելիս այն ստանում է նույնպես քառանիշ MMXV տեսքը, իսկ ահա նրանից զգալիորեն փոքր 847-ի հռոմեական DCCCXLVII գրառումը բաղկացած է ինը նիշերից։
    Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով: