January 24

Իմ օրը ՍԱՀԱԴԱՇՏՈՒՄ💖❄️⛷️

Այսօր իմ սպասված օրերից մեկն էր ճամբարում💖Այսօր մենք գնացել էինք սահադաշտ:Այնտեղ շատ հավես էր ու հետաքրքիր,ես շատ եմ սիրում չմուշկներով սահել սառույցի վրա:Ես երեք անգամ ընկել էի,բայց ցավոտ չէր։Սկզբից մեզ հանեցին սառույցից, որպեսզի սառույցը հարթացնեն։Նաև այնտեղ կար մեր դպրոցի ճամբարի 2-րդ ջոկատը։Շատ հետաքրքիր օր եմ ունեցել ես այսօր:

Ինձ այսօրվա օրը ինձ շատ դուր եկավ:

January 24

Իմ օրը

Երեքշաբթի իմ օրը շատ հավես էր անցել:Մեզ սովորեցրեցին նոր ծրագրով աշխատել և մենք աշխատեցինք այդ ծրագրով,սիրում եմ երբ ինչ-որ նոր ծրագիր ենք սովորում,շատ հետքրքիր է իմանալ ավելին:Ծրագիրը հասկանալուց հետո,մենք գնացինք կավով աշխատելու:Կավով աշխատելը շատ է դուր գալիս ինձ,սիրում եմ ստեղծել նոր պատկերներ կամ առարկաներ կավից:

Այսպես անցավ իմ երեկվա օրը:

January 22

Իմ օրը

Այսօր մեզ նոր ծրագրեր ցույց տվեցին և մենք մեր կավե սալիկները ներկեցինք։Կավե սալիկը այնքան էլ հեշտ չէր ներկել,քանի որ իմ ընտրած պատկերը շատ մանր էր:Բայց միևնույն ժամանակ ինձ դուր եկավ:

Այսպես անցավ իմ օրը։🥰💖