September 7

«Իմ հայրենագիտական ամառը»

Այս ամառ ես իմ արձակուրդային օրերը անցկացրել եմ Հայաստանում:Իմ ամառային արձակուրդներս սկսվեցին պարի համերգից,որը տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում,շատ տպավորիչ համերգ էր:Այնուհետև Ես ուղևորվեցի դեպի Սևան,որտեղ առաջին անգամ էի,այնտեղ ես տեսել եմ մեր Սևանա լիճը:Այն շատ մեծ էր,սկզբից ինձ թվաց,որ դա ծով է,այլ ոչ թե լիճ:Եղել եմ տատիկիս մոտ ք.Մեծամորում,որտեղ գտնվում է Հայաստանի ատոմակայանը,այն ունի 4 բլոկ,ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կտեղադրեմ լինկը՝ http://armeniannpp.am/hy/: Ատոմակայանը ապահովում է Էլեկտրաէներգիայի անխափան արտադրումն անվտանգ եղանակով և երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու նպատակով: Ինձ համար այս ամռան ամռան բացահայտումը երևի դա էր,քանի որ ես տեղյակ չէի,թե ինպես են ստանում էլ.էներգիա:Քանի որ ես հանգստացել եմ հիմնականում Երևանում,սարերից տեսել եմ միայն Արարատը,որի մասին մայրիկս է պատմել,Երևան-Հոկտեմբերյան ճանապարհին այն շատ գեղեցիկ է,մանավանդ երբ արևը մայր է մտնում:Մի փոքր տեղեկություն Արարատ սարի մասին՝

Continue reading