May 7

Անհաղթ աքլորը «Աքլորի անունից»

Մի օր ուրախ-ուրախ գնում եմ, գնում մեկե տեսնում եմ ոսկի:Գնացի և բարձր-բարձր ճչացի.
– Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ․․․
Այս ասելուց հետո ինձ մոտ եկան երկու մարդ:Նրանք վերցրեցին իմ գեղեցիկ ոսկին և տարան չգիտեմ ուր:Ես հասկացա որ դա թագավորի նազիր-վեզիրներն էին:Ես ասացի.
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․
Այդ ասելուց հետո այդ նազիր-վեզիրները ետ են գալիս իմ ոսկիով և ինձ տալի:Ես ուրախացա և ասացի:

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․
Դրանից հետո ետ դրանք ելի եկան և այս անգամ ինձ վերցրեցին:Ես ուրախությունից ասացի.
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜ց․․․
Ինձ տարան դրեցին մի տաք տեղ և դուռը փակեցին:Այտեղ շատ լավ էր:Հետո ինձ հանեցին և դրեցին ամանին և տարան թագավորի դիմացը դրեցին:Թագավորը որոշել էր ինձ ուտել:Նա ինձ կերավ և ես ընկա մի մութ տեղ որտեղ շատ քիչ էր տարածքը:Նաև այնտեղ շատ վատ հոտ էր:Այդ ամենը հասկանալուց հետո ես ինչ-որ ձայներ լսեցի և հասկացա, որ դա թագավորն է խոսում էր նազիր-վեզիրի հետ:Այդ ամենը լսելով ես զգացի, որ ինչ-որ լույս է:Ես տեսա, որ թագավորի փորը պատռել են ինձ հանելու համար:Ես դուրս եկա և միանգամից փախա: Գնացի կանգնեցի կտուրին և ասացի.
— Ծուղրուղո՜ւ․․.


Posted May 7, 2024 by lizameliqyan in category Մայրենի, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*