April 21

Երկարագուլպա պիպին (մաս 5)

Այսօր ես կարդացի 1,5 էջ:Իմ կարդացածը ինձ շատ հետաքրքրեց և զարմացրեց:Որովհետև Պիպին ուզում էր իր ընկերների հետ ոսկի գտնել:Բայց նրանք ոսկի չգտան:Պիպին ասաց, որ ինչը լինի գետտնին նա պետք է վերցնի:Խոտածածկին մի ծերունի էր քնաց:Պիպին ուզում էր նրան վերցնել,բայց Թոմին ասաց, որ նա մեզ պետք չէ և Պիպին նրան չվերցրեց:

Այսքան բանի մասին ես կարդացի:

April 21

Մեր ճափորդությունը դեպի էրեբունի ամրոց

Երեկ մենք գնացել էինք էրեբունի ամրոց։Երբ, որ մենք հասանք տեղ մենք նկարվեցինք Արգիշտի առաջինի մոտ։Հետո մենք մտանք թանգարան։Այնտեղ շատ հին բաներ կայն , որոնք նրանք գտել էին տարբեր տեղերից։Մեզ թողեցին միայն առաջին հարկը շրջել, որովհետև երկրորդ հարկը վերանորոգվում էր։Հետո մենք բարձրացանք էրեբունի ամրոցի մոտ։Այն ամբողջովին քանդված էր։Մնացել էին միայն քանդած պատերը,որոնք մոտավոր մի 30 սմ երակարություն ունեին։Էրեբունի ամրոցը նայելուց հետո մենք իջել ենք ներքև։Այնտեղ կար 250 աստիճան։Իջնելուց հետո մենք նստեցինք ավտոբուս և գնացինք այգի։Այդտեղ մենք մեր ուտելիքները կերանք և գնացինք խաղալու։Դասատուները մեզ համար գնել էին երկու պարան և մի գնդակ,ինչի համար մենք շատ շնորհակալ ենք։Նաև էնտեղ կար խաղահրապարակ։Մենք այնտեղ էինք խաղում։Մի պահ մեզ դասատուները կանչեցին և ասացին, որ մենք արդեն գնում ենք։Այդպես էլ անցավ մեր ճամբորդությունը։Ինձ շատ դուր եկավ։Ես այդտեղ նորից կգամ։❤️💜💖🪷🥰